Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին Նիդերլանդների պատվիրակության հետ

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին Նիդերլանդների պատվիրակության հետ
18.07.2014 | 10:46

Երեկ «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արտաքին քաղաքականության հարցերի գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են Հայաստան ժամանած՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ, հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ պարոն Մարկ Վերհեյջենի, խորհրդարանում օգնական Ջերոեն Բեննինգի և հանուն ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու ՈՒթեր Շրոերի հետ:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ